Մատչելիության հղումներ

Հրաժարական է տվել Հունաստանի ֆինանսների նախարարը


Յանիս Վարուֆակիս
Յանիս Վարուֆակիս

Հրաժարական է տվել Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը, հայտարարելով, թե իր այդ քայլը կարող է օգնել վարչապետ Ալեքսիս Ցիպրասին՝ միջազգային վարկատուների հետ համաձայնության հասնելու հարցում: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Վարուֆակիսը համարվում էր վարչապետ Ցիպրասի մերձավորագույն զինակիցներից մեկը: Վերջին շրջանում հենց նա էր Եվրամիության հետ բանակցություններում առանցքային դերակատարը: Հունաստանի նոր կառավարության համար ընդունելի պայմաններով համաձայնության հասնելուն ուղղված վերջինիս ջանքերը, սակայն, արդյունք չունեցան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG