Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ձերբակալված Արա Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի դրդչության համար։ Այս պահին որոշվում է Բուդաղյանի խափանման միջոցը։ Նա գտնվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով ձերբակալված մյուս 3 անձանց՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանի, Հենրիկ Շահենի Ավագյանի և Վիտալի Վլադիմիրի Մինասյանի վերաբերյալ արդեն կայացվել է կալանավորման որոշում։
Հիշեցնենք, գործը քննում է Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը։