2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածուն դառնալուն հավակնող Հիլարի Քլինթոնը երեկ Նյու-Հեմփշիր նահանգի ընտրողների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել պաշտոնական Վաշինգտոնին Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները կառուցելիս «ավելի խելամիտ գործելաոճ որդեգրել»:
«Պուտինը բարդ անձնավորություն է, սակայն ես չեմ կարծում, որ հաստատուն շփումներն այլընտրանք ունեն», -նշել է Քլինթոնը:
Նրա խոսքով, «հարկավոր է ընդհանուր եզրեր գտնել նույնիսկ այնպիսի գործիչների հետ, ովքեր մեզանից տարբեր աշխարհընկալում ունեն»: