Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձ կատարելու դեպքին առնչություն ունենալու կասկածանքով այսօր ձերբակալվել են Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը և Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը և Արա Էմիլի Բուդաղյանը:
ԱԱԾ քննչական վարչության հրապարակած հաղորդագրության համաձայն, օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունների արդյունքում ձերբակալված անձանց պատկանող բնակարաններից, այլ շինություններից հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:
Դեպքի վայրում հայտնաբերված գնդակների ու պարկուճների և առգրավված զենքի նույնականությունը պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ: