Հունիսի 30-ից Բաղրամյան պողոտայում հացադուլ սկսած Հարություն Հարությունյանը և Հայկ Պարիկյանը դադարեցրեցին հացադուլն ու շտապօգնության մեքենայով տեղափոխվեցին համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոց։
Հարություն Հարությունյանը սուր ցավեր ուներ որովայնի շրջանում, իսկ Պարիկյանն իրեն ուղղակի վատ էր զգում։
Հիշեցնենք, երիտասարդները հացադուլ սկսեցին հոսանքի թանկացման որոշումը չեղարկելու պահանջով: