Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն որոնում է Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կատարած անձին


Ազգային անվտանգությունը որոնում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձ կատարած անձին: ԱԱԾ-ն տարածել է մահափորձի մեջ կասկածվող անձի դիմանկարը:

Ծառայության փոխանցմամբ, Սուրիկ Խաչատրյանի և նրա հետ գտնված երկու անձանց նկատմամբ մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում սպանության փորձ կատարելու կասկածանքով ԱԱԾ մարմինների կողմից որոնվում է մոտ 55 տարեկան, 175 սանտիմետր հասակով, օվալաձև դեմքով, ալեխառն խիտ մազերով, ամրակազմ մարմնով, ուղիղ քթով, համաչափ դիմագծերով, դեմքին առանց հատուկ նշանների տղամարդ: Դիմանկարը պարբերաբար ցուցադրվել է հեռուստատեսությամբ:

ԱԱԾ-ից հաղորդում են նաև, որ տեղեկատվություն տրամադրած անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG