Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է «ԼՂՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքը։
Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ սահմանվել է կառավարության հետևյալ կառուցվածքը. առողջապահության նախարարություն, արդարադատության նախարարություն, արտաքին գործերի նախարարություն, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, գյուղատնտեսության նախարարություն, էկոնոմիկայի նախարարություն, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, կրթության, գիտության և սպորտի նախարարություն, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն, պաշտպանության նախարարություն, քաղաքաշինության նախարարություն, ֆինանսների նախարարություն:
Լեռնային Ղարաբաղի կառավարությանն առընթեր գործում են պետական կառավարման հետևյալ մարմինները. ազգային անվտանգության ծառայություն, արտակարգ իրավիճակների պետական ծառայություն, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն, ոստիկանություն: