Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ


Ռուսաստանի և Հայաստանի վարչապետների հանդիպումը Մոսկվայում, փետրվար, 2015թ․
Ռուսաստանի և Հայաստանի վարչապետների հանդիպումը Մոսկվայում, փետրվար, 2015թ․

Այսօր կայացել է հեռախոսազրույց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև: Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքէջը՝ նշելով, որ նախաձեռնությունը հայկական կողմինն էր։

Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են հայ - ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր, այդ թվում՝ հունիսի 25-26-ը Երևանում կայացած Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները։

Մեդվեդևն ու Աբրահամյանը կարևորել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ակտիվացումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG