Ղրիմում կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է հարկային ծառայության պետ Նիկոլայ Կոչանով։
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրան ձերբակալել են կաշառք ստանալու պահին։ Կոչանովը, ըստ լրատվամիջոցների, կաշառք է վերցնել՝ տեղական ձեռնարկություններից մեկում ի հայտ եկած հանցագործությունը թաքցնելու համար։