Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը գազի և էլէներգիայի ոլորտներում չարաշահումների հարցով հաղորդում կներկայացնի դատախազին


ՀԱԿ խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ
ՀԱԿ խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ

Այսօր տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության արտահերթ նիստը, որի ժամանակ, խմբակցության հաղորդագրության համաձայն, քննարկվել են «էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիական ընդվզման առկա իրավիճակը, գազի սակագնի հետ կապված խմբակցության կողմից պատրաստած հատուկ կարծիքն ու նյութերը, խմբակցության կողմից էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման և «ՀԷՑ»-ի գործունեության վերաբերյալ կատարած ուսումնասիրությունները»:

Խմբակցությունը որոշել է ի մի բերել կատարված ուսումնասիրությունները և գազի ու էլեկտրաէներգիայի ոլորտներում կատարված չարաշահումների, ապօրինությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերը ուսումնասիրելու և քննություն անցկացնելու, ինչպես նաև մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով գլխավոր դատախազին ներկայացնել հաղորդում հանցագործության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG