Մատչելիության հղումներ

Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցներ. Մեր խաղաղ պահանջներն ու մարտավարությունը չի փոխվել


Նրանք կոչ են անում հանրությանը, պայքարի հետագա քայլերի վերաբերյալ առաջարկներ գրել և բերել բեմի մոտ։

Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցները հայատարարեցին, որ անհրաժեշտ է վերանայել պայքարի տրամաբանությունը։

«Շուրջ մեկ շաբաթ Բաղրամյան պողոտայում ընթացող պայքարի մասնակիցներս, այսինքն՝ ինքնակազմակերպված մարդիկ, հայտարարում ենք, որ մեր խաղաղ պահանջներն ու մարտավարություն չի փոխվել. մենք պահանջում ենք՝ չեղարկել էլեկտրաէներգիայի հակասոցիալական որոշումը, պատժել խաղաղ հանրահավաքի մասնակիցների ու լրագրողների նկատմամբ բռնություն կիրառող ոստիկաններին ու դադարեցնել քրեական հետապնդումը ընթացող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, վերանայել սակագինը՝ նվազեցման միտումով», - հայտարարեց ցույցի մասնակիցներից մեկը։

Նա նաև կոչ արեց Հայաստանի ազատ և պահանջատեր քաղաքացիներին, նստացույցի մասնակիցներին, Երևանում, մարզերում բնակվող հայրենակիցներին, պայքարի հետագա քայլերի վերաբերյալ գրել առաջարկներ և բերել բեմի մոտ։ «Դա կօգնի մեր պայքարին հաղորդել դեմոկրատական ոգի և կիրառել ժողովրդավարական սկզբունքներ որոշումների կայացման ժամանկ», - ասաց ցուցարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG