Մատչելիության հղումներ

Իրավիճակը Բաղրամյան պողոտայում հանգիստ է


Ցուցարարները Բաղրամյան պողոտայում, 29-ը հունիսի, 2015թ.
Ցուցարարները Բաղրամյան պողոտայում, 29-ը հունիսի, 2015թ.

Քաղաքացիները հանրային քննարկում են անցկացնում՝ որոշելու հետագա քայլերը։

Այս պահին իրավիճակը Բաղրամյան պողոտայում հանգիստ է։ Մարդկանց թիվը մեծ չէ, նոր ոստիկանական ուժեր չեն կենտրոնացվել, երկու կողմերում վիճակը խաղաղ է։

Քաղաքացիները հանրային քննարկում են անցկացնում՝ որոշելու հետագա քայլերը. Բաղրամյան պողոտայում հավաքվածները հայտարում են, որ այսօր երեկոյան բողոքի ցույցը կրկին շարունակելու են, իսկ մինչ այդ ժամը 17-ին 15-20 երիտասարդներով խաղաղ երթ են անցկացնելու Երևանի կենտրոնում՝ մարդկանց կոչ անելու միանալ ցույցին։

«Մեր պայքարը շարունակվում է, մեր պայքարը սկսվել է այստեղ, այստեղ էլ շարունակվելու է։ Այստեղ լիդերի հարց չկա, մենք բոլորս հասկացող, գիտակից մարդիկ ենք, հավաքվել ենք մի խնդրի շուրջ՝ լիարժեք կասեցում, չեղարկում», - հայտարարեց ակտիվիստներից մեկը։

Դիմելով նախագահ Սերժ Սարգսյանին՝ նա նշեց - «Հարգելի նախագահ, Ձեր ասածը ոչ մի լուծում չէ, մեզ աուդիտ պետք չէ, մեզ պետք է լիարժեք չեղարկում։ Մեզ պետք չեն ազգամիջյան բախումներ։ Մեր ցույցը, մեր երթը խաղաղ է։ Այսօր, եթե ոստիկանների հետ բախում տեղի ունենա, ոչ մի բան չի շահելու այդ ամեն ինչից։ Ազգամիջյան բախումներ մեզ պետք չեն, մեզ պառակտում պետք չէ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG