Մատչելիության հղումներ

«Ո՛չ թալանին»․ «Մենք պատասխանատու չենք կարգազանցների արարքների համար»


Երևան, Բաղրամյան պողոտա, 25-ը հունիսի, 2015թ․
Երևան, Բաղրամյան պողոտա, 25-ը հունիսի, 2015թ․

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ բողոքի ակցիան կրում է խաղաղ բնույթ և իրականացվում է օրենքի շրջանակում։

«Ակցիայի մասնակիցները չեն օգտագործում ալկոհոլ խաղաղ հավաքի ժամանակ, սադրանքների չեն տրվում, աչալուրջ են և պահպանում են հանգստություն», - հայտարարում է նախաձեռնությունը՝ ամփոփելով․ - «Մենք պատասխանատու չենք այն կարգազանց անձանց արարքների համար, ովքեր գտնվում են խաղաղ հավաքի տարածքում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG