Հունիսի 25-ին Գյումրիում անցկացված՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված բողոքի երթի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել երթի մասնակից, 1972 թ. ծնված Ներսես Ա.-ին և Սամվել Զ․-ին:
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, խուզարկությամբ Ներսես Ա․-ի մոտ հայտնաբերվել և առգրավվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված, իսկ Սամվել Զ․-ի մոտ հայտնաբերվել և առգրավվել է ծալովի դանակ:
Երկու դեպքերով էլ նշանակվել են համապատասխան փորձաքննություններ և կատարվում է հետաքննություն: