Մատչելիության հղումներ

Վանաձորի քաղաքապետն առաջարկում է տարբերվել բոլորից և ցույց չանել


Վանաձորի քաղաքապետն առաջարկում է տարբերվել բոլորից և ցույց չանել
please wait

No media source currently available

0:00 0:01:35 0:00

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն այսօր որոշել էր հանդիպել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ քաղաքի կենտրոնական հրապարակում բողոքող վանաձորցիներին՝ առաջարկելով տարբերվել մյուսներից և ցույց չանել:

«Ասենք, գյումրեցիները փողոց են դուրս գալիս, երևանցիները փողոց են դուրս գալիս, եկեք մենք փողոց դուրս չգանք։ Լսե՛ք, երկուշաբթի օրը հավաքվում ենք քաղաքապետարանում, ավագանու բոլոր անդամների հետ խոսում ենք, հրավիրում ենք ավագանու նիստ և մեր քաղաքացիների ցանկությունը ուղերձի տեսքով ուղարկում ենք մեր ղեկավարությանը»,- առաջարկեց քաղաքապետը։

Դարբինյանը պնդում էր, թե հարցը ավագանու օրակարգ մտցնելով ավելի արագ կարող են արդյունքի հասնել: Հորդորում էր հավաքվածներին միասին աշխատել: Ցուցարարները, սակայն, անդրդվելի էին, ասացին՝ բողոքի ակցիաները կշարունակեն այնքան ժամանակ, մինչև իրենց պահանջները կատարվեն:

«Մեր ցույցերը հաստատ շարունակվելու են, մենք աջակցելու ենք Երևանի, Գյումրու ցուցարարներին, որովհետև մեր պահանջները շատ կարևոր են, շատ համապարփակ են։ Էստեղ միայն էդ 6.93 դրամը չէ, սա հետևանք է էն ամբողջ անպատասխանատվության, անպատժելիության, որ մեր պետությունում կա։ Մեր կառավարությունը դրված է, որպեսզի ղեկավարի, կառավարի, ձգի սանձերը էն ծառայություններ մատուցողների, որոնք ժողովրդից ամեն օր քամում են, ինչքան հնարավոր է»,- ասաց ցուցարարներից մեկը։

Վանաձորում, արդեն չորրորդ օրն իրականացվող բողոքի ակցիաներ ու նստացույցը անցնում են առանց միջադեպերի և գրեթե ամեն անգամ՝ հորդառատ անձրևի ներքո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG