Մատչելիության հղումներ

Ոստիկանապետ․ «Վա՛յ նրան, ով մեզ նոքարի տեղ կդնի»


Ոստիկանապետ․ «Վա՛յ նրան, ով մեզ նոքարի տեղ կդնի»
please wait

No media source currently available

0:00 0:01:24 0:00

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիները այսօր իրենց 4-րդ լուսաբացը դիմավորեցին Երևանի Բաղրամյան պողոտայում: Առավոտյան ցուցարարներին այցելեց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Պատասխանելով «Ազատության» հարցին՝ հնարավո՞ր է, որ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունի ցուցարարների պայմանը և համաձայնի ուղիղ հեռարձակման ուղեկցությամբ հանդիպել ակտիվիստների ներկայացուցիչների հետ, ոստիկանապետը հայտարարեց․ - «Երկրի քաղաքացին երկրի նախագահին՝ գերագույն գլխավոր հրամանատարին, երբ կանչում է երկխոսության, չեն ասում, որ միայն այսպես կլինի, կամ այսպես կլինի, կամ այսպես կլինի»:

«Ազատության» դիտարկմանը, թե՝ «չէ՞ որ այդ երկրի քաղաքացին է նախագահին ընտրում, ինչո՞ւ չի կարող պահանջել», Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց․ - «Երբ հարցը գնում է կոնկրետ խնդիրը լուծելուն, երբ երկրի նախագահը ձեռք է մեկնում մի օր, երկու օր, ասում են՝ կամ այսպես կլինի, կամ այսպես չի լինի, դա խոսում է այն մասին, որ չկա դեռ ծրագիր և չկա դեռ խոսելու բան»:

«Նախաձեռնության անդամներն ասում են՝ իշխանությունները մեր ծառաներն են, դա արդյոք չի՞ նշանակում, որ նախագահը պարտավոր է լսել քաղաքացիների պահանջները», - «Ազատության» այս հարցին էլ ոստիկանապետը հակադարձեց․ - «Եկեք այդ բառակապակցությունները՝ իշխանությունները ծառաներ են, այսինչ են, այնինչ են․․․ մենք ծառա չենք, մենք ծառայում ենք: Վա՛յ նրան, ով մեզ նոքարի տեղ կդնի»:

Հիշեցնենք՝ հունիսի 22-ին և 23-ին նախագահ Սերժ Սարգսյանը երկու անգամ պատրաստակամություն է հայտնել հանդիպել ցուցարարների հինգ հոգանոց խմբի հետ, սակայն այս առաջարկը մերժվեց: Ցուցարարները պատասխան առաջարկով են հանդես եկել՝ պատրաստակամություն հայտնելով հանդիպել նախագահի հետ, եթե հանդիպմանը մասնակցեն նաև ուղիղ հեռարձակում ապահովող հեռուստաընկերությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG