Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը մտահոգություն է հայտնել Երևանում ոստիկանների գործողությունների վերաբերյալ


Հունիսի 23-ին Ոստիկանությունը ուժ է գործադրել հիմնականում խաղաղ բողոքի ակցիան ցրելու համար՝ ինչը մտահոգությունների առիթ է տալիս մարդու իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ, հայտարարել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը երեկ տարածած հաղորդագրությունում:

Իշխանությունները պետք է անհապաղ մանրակրկիտ և անաչառ հետաքննություն անցկացնեն, պարզելու համար՝ արդյո՞ք ոստիկանների գործողությունները համաչափ էին, և եթե ոչ՝ պատասխանատվության ենթարկեն այն պաշտոնյաներին, ովքեր պատասխանատու են անհամաչափ ուժ գործադրելու համար:

«Եթե անգամ Երևանում անցկացված ցույցը արտոնված չէր, դա չի արդարացնում հիմնականում խաղաղ ցուցարարների և միջոցառումը լուսաբանող լրագրողների դեմ ֆիզիկական բռնությունները», - հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Գիորգի Գոգիան: «Ցուցարարներին ծեծի ենթարկած և լրագրողների աշխատանքը խոչընդոտած ոստիկանները պետք է պատասխանատվության ենթարկվեն», - հավելել է նա:

Human Rights Watch-ը հիշեցնում է, որ Հայաստանը մի շարք պարտավորություններ է ստանձնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակում, և պարտավոր է հարգել հավաքների ազատության իրավունքն ու զերծ մնալ ցուցարարների նկատմամբ ճնշումներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG