Մատչելիության հղումներ

Փորձաքննություն անցած ցուցարարների մոտ ալկոհոլի պարունակություն չի հայտնաբերվել


Ոստիկանները բերման են ենթարկում նստացույցի մասնակիցներին, 23-ը հունիսի, 2015թ.
Ոստիկանները բերման են ենթարկում նստացույցի մասնակիցներին, 23-ը հունիսի, 2015թ.

Երեկ բերման ենթարկված 237 անձանցից մոտ կեսը՝ 106 հոգի, տեղափոխվել է Երևանի Նարկոլոգիական կենտրոն՝ ալկոհոլի և թմրամիջոցների հայտնաբերման փորձաքննության ենթարկվելու:

Կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմիրջյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ 44 ցուցարար անցել է և՛ ալկոհոլի, և՛ թմրամիջոցների բացահայտման փորձաքննություն, 48-ը՝ միայն թմրամիջոցի, 14-ը՝ ալկոհոլի։

Ըստ Սեմիրջյանի, ալկոհոլի բացահայտման փորձաքննություն անցած ցուցարարների մոտ ալկոհոլի պարունակություն չի հայտնաբերվել, իսկ թմրամիջոցների փորձաքննության ենթարկված ցուցարարների անալիզների պատասխաննները պարզ կլինեն շաբաթ օրը՝ հունիսի 27-ին: Տնօրենը նաև նշեց, որ չորս քաղաքացի ընդհանրապես հրաժարվել է փորձաքննություն անցնել:

Անուշ Մկրտչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG