Մատչելիության հղումներ

Հայտարարություն-կոչ՝ ցուցարարների և ոստիկանների միջև կենդանի պատ կազմելու մասին


ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ԱԺ նախկին ու ներկա պատգամավորներին, մտավորականներին, շոու բիզնեսի ներկայացուցիչներին, փաստաբաններին, լրագրողներին և հոգևորականներին՝ այսօր ժամը 00.45-ին գալ Ազատության հրապարակ, Թումանյանի արձանի հարակից տարածք՝ միասին գնալու Բաղրամյան պողոտա՝ ցուցարարների և ոստիկանների միջև կենդանի պատ կազմելու համար:

Փաշինյանը նման հայտարարություն-կոչով է հանդես եկել Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում, նշելով, որ այն անում է դերասան Հայկ Մարությանի, դերասան Հովհաննես Ազոյանի, ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանի, Թևան Պողոսյանի, Նիկոլ Փաշինյանի, Զարուհի Փոստանջյանի, Էդմոն Մարուքյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Տիգրան Ուրիխանյանի, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի, երգահան Եղիշե Պետրոսյանի, հեղինակ-կատարող Վահան Արծրունիի, փաստաբան Հայկ Ալումյանի, լրագրող Արամ Աբրահամյանի, դերասան Աշոտ Ադամյանի, երգիծաբան Սերգեյ Դանիելյանի, Վիտամին ակումբի անդամներ Արամ MP3-ի, Գարիկ Պապոյանի, Վաչե Թովմասյանի, Արման Խաչատրյանի, Տիգրան Գևորգյանի, Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի անունից:

«Պատը կազմվում է մեկ նպատակով և մեկ կարգախոսով. բռնությունը պետք է բացառվի, կողմերից որևէ մեկը բռնություն չպետք է կիրառի», - նշում է ԱԺ պատգամավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG