Մատչելիության հղումներ

Բերման ենթարկվածները ազատ են արձակվել


Քննչական մարմիններին ներկայացված բոլոր անձինք հարցաքննվել են որպես վկա և ազատ արձակվել։ Ոստիկանության ստորաբաժանումների կողմից բերման ենթարկված անձանցից չեն հարցաքննվել 31-ը, որոնցից 28-ին ծանուցագրեր են տրվել՝ այլ օր հարցաքննության ներկայանալու համար, և նրանք ազատ են արձակվել, իսկ 3-ը, ինքնազգացողությունը վատթարանալու պատճառով, տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ, հարցաքննության ժամանակ 3 քաղաքացի հայտնել է իր նկատմամբ կիրառված բռնությունների և ստացած վնասվածքների մասին, նրանց նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

«Եվս 8 քաղաքացիական անձի մարմնական վնասվածքներով բժշկական հաստատություններ տեղափոխվելու վերաբերյալ ահազանգեր են ստացվել բուժհաստատություններից»։

«Մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմելու համար ահազանգեր են ստացվել նաև ոստիկանության 14 ծառայողից»։

«Քննություն է տարվում՝ պարզելու քաղաքացիական անձանց և ոստիկանների մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները», - ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել անցած գիշեր և այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ՝ խուլիգանության հատկանիշներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG