Գյումրիում տեղի ունեցած նստացույցի փաստով հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշով, «Ազատության»-ը փոխանցեցին Գյումրիում բերման ենթարկվածների փաստաբանները՝ նշելով, որ գործի շրջանակներում այս պահին ակտիվիստները հարցաքննվում են, իսկ նրանցից Տիգրան Պետրոսյանն ազատ է արձակվել։
Ավելի վաղ նրանք փոխանցել էին, որ բերման ենթարկվածները մոտ 12-ն են։ Նստացույցի մասնակիցները Կումայրիի բաժին էին տարվել այսօր վաղ առավոտյան։
Ցուցարարները Գյումրիի Թատերական հրապարակում նստացույց սկսեցին երեկ երեկոյան՝ ի զորակցություն Երևանում նստացույց անող ակտիվիստների։
Սաթենիկ Կաղզվանցյան