Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողության ժամանակ, որը տեղի ունեցավ ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օծվեց սուրբ նահատակների պատկերը: Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական օրհնությամբ նահատակաց սրբապատկերը հավատացյալ ժողովրդի խոնարհումի և աղոթքի համար զետեղվել է Մայր Տաճարում:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ առաջիկա ամիս սրբապատկերը կփոխադրվի Մայր Աթոռի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի, օգոստոսին այն կտարվի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, ապա՝ Հայ եկեղեցու հայաստանյան թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներ: