Սևանա լճի գրավադրման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է Բնապահպանության նախարարությունը։
«Սևանը մեր հանրապետության համար ունի ռազմավարական նշանակություն և պաշտպանված է «Սևանա լճի մասին» օրենքով», - ասված է նախարարության հաղորդագրությունում։
Այսօր բնապահպան Սիլվա Ադամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ վկայակոչել էր Սևանի բնակիչներից մեկին, ըստ որի, լիճը գրավադրված է Համաշխարհային բանկում։
«Մտածել, որ այս տեղեկատվությունը հստակ է, և մենք ապացույցների կարիք չունենք՝ իհարկե դա այդպես չէ։ Սա դեռ պետք է հիմնավորենք: Սակայն ես հակված եմ հավատալու դրան։ Կա նման պրակտիկա, երբ Համաշխարհային բանկը, օրինակ՝ Բուլղարիայում, պարտքերի դիմաց վերցնում է որոշակի տարածքներ», - ասել էր Ադամյանը։