Մատչելիության հղումներ

ԻՊ զինյալները ականապատել են Պալմիրայի ավերակները


Սիրիա - «Իսլամական պետության» դրոշը Պալմիրայի ավերակների վրա, 28-ը մայիսի, 2015թ․
Սիրիա - «Իսլամական պետության» դրոշը Պալմիրայի ավերակների վրա, 28-ը մայիսի, 2015թ․

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հակահետևակային ականներ և պայթուցիկ են տեղադրել հինավուրց Պալմիրայի ավերակների շուրջը: Այդ մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Սիրիայում պատերազմի մոնիթորինգ իրականացնող սիրիացի իրավապաշտպաններին:

Ըստ ակտիվիստների, դեռևս պարզ չէ՝ արդյոք ականապատման նպատակը պատմական և ճարտարապետական հուշարձանի ավերո՞ւմն է, թե՞ սիրիական բանակի ստորաբաժանումների՝ Թադմոր քաղաքին մոտենալը թույլ չտալը:

Մերձավոր Արևելքի կարևորագույն պատմական տեսարժան վայրերից մեկը համարվող Պալմիրան, հիշեցնենք, «Իսլամական պետություն»-ը գրավել է մեկ ամիս առաջ:

Ինչպես հաղորդվում է, սիրիական բանակը ծրագրում է ետ վերցնել քաղաքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG