Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կհանդիպի Եվրամիության 18 երկրների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում տնտեսական անկայունության հաղթահարման ուղիները։
Մինչ այդ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ հեռախոսազրույցում Հունաստանի վարչապետը խնդրի լուծման իրենց տեսակետն է փոխանցել։