Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը ընդդեմ հոսանքի թանկացման։
Ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ի որոշումը։
Հիշեցնենք՝ ՀԾԿՀ-ն միաձայն կողմ քվեարկեց 6.93 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։
«Այդ խաչը մենք չենք տանելու, մենք ունենք թասիբ, կամք ու այդ կամքը կոտրողներին ենք կոտրելու: Սա մեր երկիրն է, մենք ենք այստեղ որոշողը։ Երկու տարբերակ ունենք՝ կամ գնանք տուն ու դժգոհենք, կամ մնում ենք այստեղ՝ դրսում ու ապացուցում ենք մեր ուժը», - հայտարարեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը։
Ընդունվեց Շուշանյանի առաջարկի երկրորդ տարբերակը և որոշվեց նստացույց սկսել մինչև իշխանությունների պատասխանը։
Մանրամասներն՝ ավելի ուշ