Ղրղըզ ուսանող Խայրուլոժոն Մատանովը, ով Բոստոնում 2013 թվականի ապրիլի 15-ի ավանդական մարաթոնի օրն ինքնաշեն ռումբեր պայթեցնելու մեղադրանքով այս տարվա ապրիլի 8-ին մահվան դատապարտված Ջոխար Ցարնաևի ընկերն է, մարաթոնի գործով հետաքննությունը խոչընդոտելու և կեղծ ցուցմունքներ տալու մեղադրանքով դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման։
Տեղեկանալով, որ ահաբեկչությունը Ցարնաև եղբայրներն են կազմակերպել՝ Մատանովն իր համակարգչից հեռացրել է համացանցի որոնման տվյալները և ոստիկաններին սուտ տեղեկություններ է հայտնել Ցարնաևների հետ հանդիպումների մասին։
Իրավապահները հանգել են այն եզրակացության, որ Մատանովը տեղեկություն չի ունեցել ահաբեկչության նախապատրաստման մասին։ Գործնականում նա կազատազրկվի մեկ տարի և երկու ամիս ժամկետով, քանի որ արդեն 13 ամիս գտնվում է բանտում։
Ցարնաևի ընկերներից ևս երեքը վերջերս նույն մեղադրանքով դատապարտվել են 3-ից մինչև 6 տարվա ազատազրկման։
Ջոխար Ցարնաևի ավագ եղբայրը` Թամերլանը, Բոստոնի ահաբեկչությունից ժամեր անց սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ընթացքում։