Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարությունը ցավակցում է Քըրքորյանի մահվան կապակցությամբ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Քըրք Քըրքորյանի մահվան կապակցությամբ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հեռագրում, մասնավորապես, ասված է. - «Խոր ցավ ապրեցի` լսելով հայ մեծ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մահվան լուրը: Համոզված եմ` այս ցավը Հայաստանում, Արցախում և սփյուռքում կիսում են բոլորը: Որպես ձեռներեց և գործարար՝ նա արդեն իր կյանքի օրոք դարձել էր լեգենդ և վայելում էր միջազգային հեղինակություն, դարձել էր վերապրող հայի, աշխատասեր, իմաստուն, բարի ու համեստ մարդու օրինակ: Նրա ստեղծած «Լինսի» հիմնադրամը Հայաստանի ժողովրդին սատարեց ծանր պահի՝ օգնելով հաղթահարել դժվարությունները և դուրս գալ զարգացման ուղի: Հիմնադրամի իրականացրած ծրագրերը նոր հզոր շունչ հաղորդեցին Հայաստանի տնտեսությանը՝ լրջորեն փոխելով մեր երկրի նկարագիրը»:

Նախագահը համոզմունք է հայտնում, որ «մեծ հայորդու, Հայաստանի ազգային հերոսի լուսավոր հիշատակը միշտ վառ է մնալու, և մեր ժողովուրդը հիշելու է նրան հպարտության ու երախտագիտության զգացումներով»:

Քըրք Քըրքորյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ են հղել նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG