Մատչելիության հղումներ

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունն այսօր բողոքի ակցիա չի անցկացնի


Ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը ակցիայի ժամանակ, 19-ը դեկտեմբերի, 2014թ․
Ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը ակցիայի ժամանակ, 19-ը դեկտեմբերի, 2014թ․

Նախաձեռնությունը պատրաստվում է ամսի 19-ի «պահանջատիրական բողոքի երթին»։

Այսօր սպասվում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) 2009 թվականից ի վեր արդեն չորրորդ անգամ կթանկացնի էլեկտրաէներգիան։

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը «Ազատության»-ը տեղեկացրեց, որ անկախ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից, միևնույն է, այսօր բողոքի ակցիա չեն իրականացնի։

«Բայց ասեմ՝ մենք ինչու չենք անում ինչ-որ ակցիա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ․ որովհետև դեռևս անցած տարվա դառը փորձից, երբ այնտեղ հավաքվեցինք և մեր վրայով անցկացրեցին մի ամբողջ ոստիկանական գումարտակ՝ ձերբակալություններ, ծեծ, ջարդ, մինչև հիմա վարչական և քրեական գործերը դեռևս ընթացքի մեջ են, չենք ուզում նույն ջուրը երկու անգամ մտնել՝ իմանալով նախկին դառը փորձը», - ասաց քաղաքացիական նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը:

«Եվ, բացի այդ, մենք ի սկզբանե պահանջի բարձր սանդղակ, աստիճան ենք նշանակել և ունենք կոնկրետ երկու թիրախ, ումից որ պահանջելու ենք, որովհետև նրանցից մեկը ներկայացնողն է այդ հանձնաժողովի կազմին, մյուսը՝ նշանակողը։ Այս դեպքում մեր պահանջը ոչ թե հենց կատարող մարմնից է, այլ նրան առաջարկող ու նշանակող մարմիններից», - հավելեց Շուշանյանը:

Նա նշեց, որ նախաձեռնությունն այլևս անելիք չունի Սարյան փողոցում: «Ամսի 19-ին պատրաստվում ենք մեր պահանջատիրական բողոքի երթին», - ասաց ակտիվիստը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG