Թբիլիսիում Վերե գետի շրջակայքից, Սվանիձե փողոցից սկսվել է մարդկանց տարհանումը: Այս մասին հայտնում է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ուժեղ անձրևները շարունակվելու են, և անվտանգության նկատառումներից ելնելով՝ բոլորը պետք է լքեն ջրհեղեղից տուժած այդ տարածքները: