Մատչելիության հղումներ

Իրաքի Քրդական ինքնավարությունում ահագնանում է արաբ փախստականների խնդիրը


Իրաքի Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանի, արխիվ
Իրաքի Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանի, արխիվ

Ավելի քան երկու միլիոն տեղահանվածներ են հաստատվել Իրաքի Քրդական ինքնավար մարզում: Որպես օրինակ՝ Շաքլավա քաղաքի բնակչությունը կրկնապատկվել է փախստականների հաշվին:

Քրդական Շաքլավա քաղաքի բնակչությունը ավելացել է ավելի քան 26 հազար արաբ փախստականների ու տեղահանվածների հաշվին:

«Մեծաթիվ փախստականների առկայությունը տարբեր մարտահրավերների պատճառ է դարձել՝ առողջապահության, ջրամատակարարման, հակահամաճարակային, բարձրացող բնակարանային վարձերի և բազմաթիվ այլ խնդիրների», - ասում է Շաքլավայի քաղաքապետ Ռիզգար Հասանը:

Քաղաքի որոշ բնակիչներ, ինչպես քուրդ Աքո Քարիմը, բողոքում են, որ արաբները ստանում են գրեթե բոլոր աշխատատեղերը քաղաքում, քանի որ պատրաստ են ավելի էժան գնով աշխատել:

«Եկեք ճամբար ստեղծենք իրենց համար, որտեղ իրենք կաշխատեն, մենք էլ աշխատենք մեզ համար», - ասում է նա:

Իրաքի այլ հատվածներում իրենց մաշկի վրա բռնություն զգացած և այստեղ տեղափոխված արաբները, ինչպես մեր զրուցակից Հաթիմ Ջամիլը, նշում են, որ իրենք հարմարվել են Շաքլավայի կյանքին:

«Տեղացիները մեզ այնպես են վերաբերվում, որ մենք մեզ զգում ենք ինչպես մեր հայրենի Ֆալուջայում», - ասում է Ջամիլը:

Ակնարկելով նոր արաբ վերաբնակներին՝ Շաքլավայի որոշ բնակիչներ կատակով իրենց քաղաքը կոչում են «Շաք-լուջա»:

Քրդերը այժմ փոքրամասնություն են դարձել Շաքլավայում, և շատերն ասում են, որ մտածում են տեղափոխվելու մասին: Նրանց պահանջը ղեկավարությունից խնդրի հնարավորինս արագ լուծումն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG