Մատչելիության հղումներ

British Petroleum. ԱՄՆ-ը աշխարհի խոշորագույն նավթարտադրող է դարձել


Միայն մեկ տարվա ընթացքում փորված նոր նավթահորերի թիվը բավարար է, որպեսզի Միացյալ Նահանգներում նավթի օրական արտադրանքը 11.6 միլիոն բարելի հասնի:

British Petroleum ընկերության զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները դարձել է աշխարհի խոշորագույն նավթարտադրողը:

«Նախորդ տարի Միացյալ Նահանգներում անդադար աշխատել են ավելի քան 1800 հորատման սարքավորումներ, որոնք 40 հազար նոր նավթի և գազի հոր փորեցին», - ասում է British Petroleum ընկերության ավագ տնտեսագետ Սփենսեր Դեյլը:

Միայն մեկ տարվա ընթացքում փորված նոր նավթահորերի թիվը բավարար է, որպեսզի Միացյալ Նահանգներում նավթի օրական արտադրանքը 11.6 միլիոն բարելի հասնի, որը 16 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Նավթի արտադրման նախկին առաջատար Սաուդյան Արաբիան այս թվերին հակադրելու ոչինչ չունենալով՝ զիջում է առաջնորդի տեղը Միացյալ Նահանգներին:

Այս աճը հնարավոր է դարձել ԱՄՆ-ում լայն զարգացում ստացած ֆրեքինգի տեխնոլոգիաների շնորհիվ, որոնց էությունը թերթաքարի շերտի հիդրոճեղքման միջոցով նավթի և գազի արդյունահանումն է:

«Միացյալ Նահանգներում թերթաքարի նավթի և գազի հեղաշրջումը նոր բարձունքների է հասել՝ հասցնելով նավթի գները վերջին 15 տարիների ընթացքում ռեկորդային ցածր ցուցանիշների», - ասել է Սփենսեր Դեյլը:

Նավթի բարձր արտադրանք ապահովելով, Միացյալ Նահանգներն այլևս արտերկրյա էներգակիրների ներդրման կարիք չունի, սակայն, Ազգային ռեսուրսների պահպանման խորհրդի խոսնակ Բոբ Դինսի խոսքով, նպատակը ոչ թե նավթի արտադրանքի ծավալների մեծացումը, այլ դրա սպառման նվազեցումն է: «Մենք պետք է վերջ դնենք Օքլահոմայում, Քանզասում, Օհայոյում, Փենսիլվանիայում նավթի մեծածավալ սպառմանը, հենց դա է մեր հեռանկարային նպատակը», - ասել է Դինսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG