Բաքվում Եվրոպական խաղերի բացմանն ընդառաջ The New York Times-ում հրապարակվել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կալանավորված լրագրող Խադիջա Իսմայիլովայի նամակը:
Իսմայիլովան ուշադրություն է հրավիրում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վրա:
Դեկտեմբերին կալանավորված լրագրողը միջազգային հանրությանը կոչ է անում աչք չփակել Ադրբեջանում իրավախախտումների վրա, երկրի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ ճնշում գործադրել՝ պահանջելով ազատել քաղաքական բանտարկյալներին: