Բաքուն պատրաստվում է Եվրոպական խաղերի բացմանը, հանդիսավոր արարողությունը նախատեսված է այսօր երեկոյան՝ 68-հազար տեղանոց ազգային օլիմպիական մարզադաշտում:
Իշխանությունները համակենտրոնացրել են ուժային կառույցները, տեղադրվել են հսկող տեսախցիկներ:
Եվրոպական խաղերի բացման կապակցությամբ Բաքու են ժամանել Բելառուսի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի նախագահները, սպասվում է նաև Ռուսաստանի նախագահի այցը: