Մատչելիության հղումներ

Ադրբեջանն արգելել է բրիտանական «Գարդիան»-ին լուսաբանել Բաքվի խաղերը


Ադրբեջանի կառավարությունը արգելել է բրիտանական «Գարդիան»-ին, ինչպես նաև մի շարք այլ լրատվամիջոցների և իրավապաշտպանների՝ Եվրոպական խաղերի բացումը լուսաբանելու նպատակով մուտք գործել երկիր։

Ուրբաթ օրը մեկնարկող խաղերին մասնակցում է 50 երկրից մոտ 6000 մարզիկ։ Մեծ Բրիտանիան 160 մարզիկ է ուղարկել Բաքու, որոնց թվում է օլիմպիական չեմպիոն, բռնցքամարտիկ Նիկոլա Ադամսը։

Եվրոպական խաղերը լուսաբանելու հավատարմագրման համար դիմել էր «Գարդիան»-ի ավագ սպորտային լրագրողը։ Դիմումը սկզբում հաստատվել էր, սակայն այսօր առավոտյան՝ բրիտանացի լրագրողի թռիչքից երեք ժամ առաջ, հայտնի է դարձել, որ նրա դիմումը մերժվել է, և «Գարդիան»-ը չի կարող մուտք գործել Ադրբեջան։

Պարբերականում կարծում են, որ այս որոշումը կապ ունի դեկտեմբերին Եվրոպական խաղերի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ իրենց հոդվածի հետ, որում ասվում էր, թե ընդդիմությանը և խոսքի ազատությունը ճնշող Ադրբեջանում միաժամանակ փորձում են ընդլայնել միջազգային սպորտային միջոցառումների պորտֆոլիոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG