Մատչելիության հղումներ

Յուրա Մովսիսյանը չի մասնակցի Հայաստան-Պորտուգալիա խաղին


Յուրա Մովսիսյանը (14) և Արազ Օզբիլիսը (23) Դանիայի հետ խաղի ժամանակ, արխիվ
Յուրա Մովսիսյանը (14) և Արազ Օզբիլիսը (23) Դանիայի հետ խաղի ժամանակ, արխիվ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը չի մասնակցի Պորտուգալիայի հետ առաջիկա խաղին:

Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխանցմամբ, հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը թույլ է տվել, որպեսզի Մովսիսյանը մեկնի ԱՄՆ հետազոտման, քանի որ չի հասցրել լիովին վերականգնվել և պատրաստ լինել հունիսի 13-ին նախատեսված խաղին:

«Մարզական հավաքի հինգ օրերի մարզումները ցույց տվեցին, որ լիովին վերականգնվել և պատրաստ լինել առաջիկա հանդիպմանը հնարավոր չէ: Մարզչական շտաբի և բժշկական անձնակազմի հետ որոշում կայացվեց թույլատրել, որպեսզի Յուրան մինչև իր ակումբ վերադառնալը լրացուցիչ հետազոտություն անցնի ԱՄՆ-ում, ինչի հնարավորությունը կար, և ես թույլատրեցի նրան դադարեցնել իր մասնակցությունը հավաքին և մեկնել ԱՄՆ», - ՀՖՖ-ի փոխանցմամբ՝ ասել է Սարգիս Հովսեփյանը:

Հիշեցնենք, Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական խաղը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 13-ին: Պորտուգալիան խմբի առաջատարն է՝ 9 միավորով, մինչդեռ Հայաստանի հավաքականը 1 միավորով գտնվում է նախավերջին՝ 4-րդ տեղում:

Այսօր հայտնի դարձավ նաև, որ խաղը կսպասարկի բելգիական մրցավարական անձնակազմը՝ Սերժ Գյումյեննիի գլխավորությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG