Արագածոտնի մարզի Օհանավան, Կարբի և Ուշի գյուղերի բնակիչներն այսօր առավոտից Օհանավան գյուղի կենտրոնում էին՝ պահանջով՝ չթանկացնել հոսանքը:
Հավաքված մի քանի տասնյակ գյուղացիները դժգոհեցին՝ ասելով, որ եթե հոսանքը թանկանա, կանցնեն փայտե վառարանների:
Բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկն «Ազատության»-ը փոխանցեց, որ տարածքում շրջող ոստիկանական մեքենաները, մարզի ոստիկանները, մարզպետարանի ներկայացուցիչները իրենց ներկայությամբ կաշկանդում են մյուսներին:
«Էսքան միլիցիան ու մարզպետարանի աշխատողը որ հավաքվել են էստեղ՝ էլ մարդ կգա՞», - ասաց ցուցարարներից մեկը:
Գյուղացիները տեղեկացրեցին, որ պատրաստվում են մեծ խմբով հասնել Երևան՝ իրենց բողոքի ձայնը մայրաքաղաքում բարձրացնելու։
Նարինե Ղալեչյան
Մանրամասներն՝ ավելի ուշ