Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը Բաքվում կքննարկի ղարաբաղյան կարգավորման ընթացքը


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այս շաբաթ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կքննարկի ղարաբաղյան կարգավորման ընթացքը: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Պուտինը Ադրբեջանի մայրաքաղաքում կլինի հունիսի 12-13-ը:

«Հունիսի 12-ին նախագահ Պուտինը կմասնակցի առաջին Եվրոպական խաղերի բացման արարողությանը: Այցի երկրորդ օրը նախատեսված են նրա բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բանակցությունները սկզբում կընթանան դեմ առ դեմ ձևաչափով, ապա նախագահները հանդիպումը կշարունակեն պատվիրակությունների մասնակցությամբ», - նշել է Ուշակովը:

Նրա խոսքով, Պուտինն ու Ալիևը քննարկելու են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Բաքու կատարելիք այցի շրջանակներում Պուտինը կհանդիպի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG