Մատչելիության հղումներ

Պուտին. Ռուսաստանը սպառնալիք չէ ՆԱՏՕ-ին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանը սպառնալիք չէ ՆԱՏՕ-ին, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։

«Միայն խելագարը և միայն երազում կարող է պատկերացնել, թե Ռուսաստանը հանկարծակի կհարձակվի ՆԱՏՕ-ի վրա», - ասել է Պուտինը։

BBC-ի փոխանցմամբ, նա պնդել է, որ որոշ երկրներ «պարզապես օգտվում են Ռուսաստանի նկատմամբ մարդկանց վախերից»՝ ստանալու համար «լրացուցիչ ռազմական, տնտեսական, ֆինանսական կամ այլ օգնություն»։

«Աշխարհը այնքան արմատապես է փոխվել, որ որոշակի առողջ բանականություն ունեցող մարդիկ նույնիսկ պատկերացնել չեն կարող նման լայնամասշտաբ ռազմական հակամարտություն այսօր։ Մենք մտածելու այլ բաներ ունենք, վստահեցնում եմ ձեզ», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG