Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այդ մասին այսօր հայտնում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացած տեղեկատվությունը։
Երեկ, հիշեցնենք, հիշյալ ճանապարհը փակ էր՝ եղանակային վատ պայմանների պատճառով։
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է նաև, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի է Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը: