Մատչելիության հղումներ

Թուրքիայում խորհրդարան են ընտրում


Ընտրություններ Թուրքիայում, արխիվ
Ընտրություններ Թուրքիայում, արխիվ

Թուրքիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են։

Այս ընտրությունները վճռորոշ են այն առումով, որ դրանց արդյունքում հայտնի կդառնա՝ կարո՞ղ է արդյոք իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը փոխել Սահմանադրությունը և երկիրը խորհրդարանականից դարձնել նախագահական հանրապետություն, ինչպես ցանկանում է նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Միջազգային փորձագետները նկատում են, որ Էրդողանի ծրագրերը կարող են ձախողվել, եթե քրդական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանը հաջողվի հաղթահարել 10 տոկոսի շեմը և մտնել խորհրդարան։

Հիշեցնենք՝ կուսակցության քարոզարշավի շրջանակում ուրբաթ օրը Դիարբեքիրում կայացած հանրահավաքի ժամանակ պայթյունների հետևանքով չորս մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին։ Ըստ պաշտոնյաների՝ գործի էին դրվել ինքնաշեն ռումբեր, փոխանցում է BBC-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG