Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Վատիկանում հունիսի 10-ին կընդունի Հռոմի Ֆրանցիսկոս պապը։
Դա կլինի Ռուսաստանի նախագահի առաջին այցը Վատիկան Ուկրաինայի ճգնաժամի բռնկումից հետո։
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը զգուշավոր դիրքորոշում է դրսևորել ուկրաինական բախումների հարցում և հրապարակավ ասել է, թե ցավ է ապրում, որ այդ երկրում պատերազմ է սկսվել քրիստոնյաների միջև։
Ենթադրվում է, որ Պուտինը կայցելի նաև Միլանում գործող Համաշխարհային ցուցահանդեսի ռուսական տաղավար։
Ռուսաստանի նախագահը վերջին անգամ 2013 թվականին է այցելել Վատիկան։