Այսօր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տիրող իրավիճակին և տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրության զարգացումներին: