Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները փակել էին ճանապարհը


Նաիրիտցիների ցույցը Կառավարության շենքի մոտ, 14-ը մայիսի, 2015թ.
Նաիրիտցիների ցույցը Կառավարության շենքի մոտ, 14-ը մայիսի, 2015թ.

Նաիրիտցիները քիչ առաջ փակել էին Երևանի Տիգրան Մեծ պողոտայից Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը։ Նրանք Կառավարությունից պահանջում էին մարել իրենց 18 ամսվա աշխատավարձի պարտքը։

Ցույցերը համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը նաիրիտցիներին հորդորեց բացել ճանապարհը՝ նշելով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է հաջորդ շաբաթ ընդունել իրենց։

Ոստիկանների միջամտությամբ ցուցարարները բացեցին ճանապարհը՝ հայտարարելով, որ կհանդիպեն վարչապետի հետ, ու եթե Հովիկ Աբրահամյանի պատասխանն իրենց չբավարարի, երեքշաբթի օրվանից անժամկետ նստացույց կսկսեն։

Ռուզան Գիշյան

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG