Մատչելիության հղումներ

Գյումրի -Բավրա ռազմավարական նշանակության ճանապարհը «անմխիթար» վիճակում է


Գյումրի -Բավրա ռազմավարական նշանակության ճանապարհը «անմխիթար» վիճակում է
please wait

No media source currently available

0:00 0:04:16 0:00

Գյումրի -Բավրա միջպետական 44 կիլոմետրանոց ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ դեպի Ջավախք ու նաև Սև ծով տանող ամենակարճ ուղին է: Վերջին մի քանի տարիներին բեռնափոխադրումների ծավալն այս ուղղությամբ կտրուկ ավելացել է՝ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի փլուզումից հետո շատերի համար սա է ամենանախընտրելի ճանապարհը:

Սակայն վարորդները, մատնացույց անելով փոսերը, որոնք ավելի շատ են, քան ասֆալտապատ հատվածները, դժգոհում են, որ ռազմավարական նշանակության ճանապարհը ամենևին էլ նման չէ միջպետական ճանապարհի:

Հանարապետական նշանակություն ունեցող ճանապարհն այս տարի ամբողջությամբ անցել է Տրանսպորտի ու կապի նախարարության ենթակայության տակ: Մինչև այդ առանձին հատվածների էին նախարարությանը պատկանում՝ մոտ 6-7 կիլոմետր, ու հենց այդ հատվածներն էլ ամենաանմխիթար վիճակում են:

Վարորդները նշում էին, որ տարիներով այդտեղ նույնիսկ փոսային նորոգումներ չեն իրականացվել՝ բավարարվել են միայն խճապատմամբ: Նրանցից ոմանք գիտեին, թե ինչու տրանսպորտի ու կապի նախարարությունը նորոգման համար գումար չի հատկացնում:

«Գցել են հույսը «Հյուսիս-հարավ»-ի վրա, էսի էսպես կմնա, մնա մինչև 2019 թիվը: Էդ ժամանակ էս ճանապարհից․․․ արդեն դաշտերով պիտի գնանք, ասֆալտ չի էլ մնա», - ասաց վարորդներից մեկը:

Ի դեպ, «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունը հասնելու է նաև Բավրա, բայց երբ՝ պարզ չէ:

Շիրակի մարզպետարանի տրանսպորտի բաժնից տեղեկացրին, որ Գյումրի-Լանջիկ հատվածի նախագիծը պատրաստ է, մինչդեռ Գյումրին Բավրային կապող հատվածի նախագծային աշխատանքները դեռ չեն էլ մեկնարկել: Թեև տարեսկզբին կառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել ճանապարհի՝ շարքից դուրս եկած հատվածները հիմնանորոգելու համար: Մրցույթը կայցել է, հաղթողը որոշվել է, սակայն գումարը, ըստ մարզպետարանի, դեռ Շիրակ չի հասել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG