Մատչելիության հղումներ

«Ո'չ թալանին»-ը հոսանքի չթանկանալու երաշխիքներ է պահանջում


«Ո՛չ թալանին» նախաձեռնությունն այսօր հայտարարել է, որ իրեն չեն գոհացնում իշխանությունների հավաստիացումները, թե էլեկտրաէներգիայի թանկացումն անխուսափելի է:

«Մենք հարկեր ենք վճարում ոչ նրա համար, որպեսզի նրանք դեմագոգիայով զբաղվեն և փորձեն համոզել, որ իրենց վատ աշխատանքն այլընտրանք չունի և կարող է անպատիժ մնալ։ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը մեկ անգամ ևս հիշեցնում է «ոչ մի լումա ավել» պահանջն ու զգուշացնում է, որ երկրի ղեկավարությունը ստանձնած խումբը զերծ մնա ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճից և ամենասեղմ ժամկետներում երաշխիքներ տրամադրի էլեկտրաէներգիայի սակագնի չթանկանալու մասին, սկսեն աշխատանքներ սակագնի իջեցման գործընթացի ուղղությամբ, այլապես, մենք նպատակահարմար չենք գտնում նրանց հետագա պաշտոնավարումը», - ասված է նախաձեռնության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG