Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սահմանադրական դատարանի նախագահի հրավերով Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Պավել Ռիխետսկիին:
Նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը Չեխիայի ՍԴ նախագահի այցը օգտակար է համարել Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացի ներկայիս փուլում` ընդգծելով, որ յուրաքանչյուր երկրի փորձ և հատկապես եվրոպական երկրի՝ Հայաստանի համար կարևոր է:
Չեխիայի ՍԴ նախագահը բարձր է գնահատել Հայաստանի ՍԴ-ի հետ ձևավորված համագործակցությունը և ընդգծել, որ Հայաստանը՝ որպես եվրոպական քաղաքակրթության օրրան, միայն հարգանք է առաջացնում, և Չեխիայում պատրաստակամ են հայ գործընկերների հետ խորացնել առկա փոխգործակցությունը:
Հայաստանի նախագահը հյուրին ներկայացրել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացը, այդ ճանապարհին եվրոպական կառույցների հետ սերտ համագործակցությունը։