Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար այսօրվանից Երևանի Սպենդիարյան փողոցում կատարվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ճանապարհային ոստիկանության հաղորդագրության համաձայն, Սպենդիարյան փողոցի Մոսկովյան և Թումանյան փողոցների միջև ընկած հատվածում երթևեկությունը այսուհետ կլինի միակողմանի՝ Մոսկովյան փողոցից դեպի Թումանյան փողոց: