Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիին Օդեսայում չի բացառել իր վերադարձը Վրաստան


Սաակաշվիլիին Օդեսայում չի բացառել իր վերադարձը Վրաստան
please wait

No media source currently available

0:00 0:03:11 0:00

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Օդեսայի մարզային պետական ադմինիստրացիայի առաջին նիստը հրավիրելով, նախ կրճատել է աշխատակազմը:

Սաակաշվիլիի բացատրությամբ՝ այդպիսով հնարավոր կլինի տարեկան խնայել ավելի քան 4 միլիոն ուկրաինական գրիվնա (մոտ 200 հազար դոլար):

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն շաբաթ օրն է ներկայացրել Սաակաշվիլիին՝ որպես Օդեսայի մարզային պետական ադմինիստրացիայի ղեկավար: Մինչ այդ Պորոշենկոն հրամանագրով Վրաստանի նախկին նախագահին շնորհել է Ուկրաինայի քաղաքացիություն:

Վրաստանի ներկայիս նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին երեկ Քութաիսիում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է.- «Վրաստանի նախագահը չպետք է հրաժարվի Վրաստանի քաղաքացիությունից: Դիմելով այդ քայլին՝ նա վիրավորում է մեր պետությունը, նախագահի ինստիտուտը: Ես կարծում եմ՝ արժեքներն ավելի կարևոր են, քան կարիերան»։

Իսկ ահա Միխեիլ Սաակաշվիլին վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է՝ իրեն Վրաստանի քաղաքացիությունից զրկել-չզրկելու հարցը ներկա նախագահի իրավասության տիրույթում է:

«Եթե ներկա նախագահը որոշի ինձ զրկել քաղաքացիությունից, դա որոշիչ հանգամանք չի լինի, քանի որ այն պահին, երբ ես վերադառնամ Վրաստան, իսկ դա կարող է լինել ավելի շուտ, քան շատերին է թվում, ժողովուրդը կստիպի կարճել իմ դեմ հարուցված քրեական գործը և վերականգնել քաղաքացիությունը»,- ասել է նա։

Սաակաշվիլին վկայակոչել է Էդվարդ Շևարդնաձեի և Բիձինա Իվանիշվիլիի օրինակները.- «Էդվարդ Շևարդնաձեն Վրաստանի քաղաքացի չէր, երբ եկավ և դարձավ Վրաստանի առաջնորդը: Իվանիշվիլին Վրաստանի քաղաքացի չէր, երբ վազեց, անցկացրեց նախընտրական քարոզարշավ և դարձավ ղեկավար: Այնպես որ, քաղաքացիությունը ոչ մեկի համար խոչընդոտ չի եղել, ինչո՞ւ պիտի ինձ համար դառնա խոչընդոտ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Դավիդ Կերեսելիձեն այսօր մեկնաբանել է.- «Սաակաշվիլիին պաշտոն տալը Ուկրաինայի գործն է, և դա երբեք չպիտի ազդի Ուկրաինայի և Վրաստանի հարաբերությունների վրա»: Կերեսելիձեն ավելացրել է՝ Վրաստանը պատրաստ է կանգնել պատերազմական իրավիճակում հայտնված Ուկրաինայի կողքին:

Վրաստանում բարեփոխումներ իրականացրած նախկին նախագահը, Օդեսա ժամանելուն պես, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ուկրաինայի խնդիրներին:

«Երկիրը պարզապես ներսից ջարդում են, փորձում են թուլացնել տնտեսությունն ու բարոյահոգեբանական մթնոլորտը: Իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը ես համարում եմ պաշտպանական ուժի ամրապնդման հետ միասին արագ բարեփոխումներ իրականացնելը, իրատեսական պայքար կոռուպցիայի դեմ, իրական փոփոխություններ ամենօրյա կյանքում, յուրաքանչյուր քաղաքացու համար, թեկուզ այստեղ՝ Օդեսայում, որ մարդիկ զգան՝ ուկրաինական կառավարությունը իրենց հոգսերը հոգում է»,- ասել է Սաակաշվլինին։

Օդեսայի բնակիչները ևս հայտնել են իրենց կարծիքը Սաակաշվիլիի նշանակման կապակցությամբ:

«Դե, շատ հետաքրքիր է՝ մարդը գնաց, կարելի է ասել՝ պաշտոնի իջեցման, ամեն դեպքում նա պետության ղեկավարն էր, դարձավ մարզի ղեկավար: Տեսնենք՝ ամեն ինչ պետք է տեսնել մարդկանց գործերի մեջ»,- «Ազատությանն» ասել է ասել է մի կին:

«Պետք է ռուս մարդ լինի այդ պաշտոնում և ոչ թե ինչ-որ արտասահմանցի: Դե, ուկրաինացի, բայց ոչ մի դեպքում՝ վրացի կամ հայ»,- պնդել է մեկ այլ քաղաքացի:

«Շատ խելոք մարդ է, ես նրան վստահում եմ»,- կարծիք է հայտնել երրորդը:

Սաակաշվիլին, նոր պաշտոնը ստանձնելու վերաբերյալ տեղեկություններից բացի, «Թվիթերի» իր էջում տեղադրել է նաև «Одессит-Мишка» երգի տեսահոլովակը:

XS
SM
MD
LG