Մատչելիության հղումներ

Սառնաղբյուրցիներին մտահոգում է հոսանքի հնարավոր թանկացումը


Սառնաղբյուրը Շիրակի մարզի խոշոր համայնքներից մեկն է՝ 3 հազարից ավելի բնակչություն ունի, սակայն սառնաղբյուրցիները դժգոհում են, որ գյուղին բաժին հասած հողատարածքները քիչ են: Ամեն դեպքում, ասում են, որ հողից եկամուտ գրեթե չկա, միակ հույսն էլ անասնապահությունն է, մինչդեռ անասուն պահելն էլ թանկ է, կաթի մթերման գինն էլ օրեցօր նվազում է:

Սառնաղբյուրցիները հավաքվում են գյուղամիջին՝ ահել ու ջահել թուղթ խաղում ու թեժ քննարկում ծավալում: Հիմա նրանց մտահոգողը, ինչպես գրեթե յուրաքանչյուր հայաստանցու, լույսի թանկացումն է:

Սառնաղբյուրը մարզում հարուստ գյուղի համբավ ունի, բայց ոչ թե հողից ստացած եկամուտով, այլ արտագնա աշխատանքի մեկնողների թվով: Սակայն այս տարի ոմանց համար դեպի Ռուսաստան մուտքը արգելափակված է:

Գյուղացիների հետ զրույցում մի սառնաղբյուրցի եկավ ու արտասովոր ձևով բարևեց համագյուղացիներին՝ «բարև դեպորտներին»:

Սառնաղբյուրցիներն ասում են, որ գյուղում չկա մի տուն, որ վարկ չունենա, ավելին՝ կա տուն, որ մի քանի բանկում է վարկառու: Գյուղացին խճճվել է վարկերի մեջ, ասում են սառնաղբյուրցիները:

Շատերն էլ ստիպված արտագնա աշխատանքի են մեկնում, որ կարողանան վարկը մարել, այլապես մի օր էլ կարող են տուն ու տեղից զրկվել: Սառնաղբյուրցիները հպարտությամբ նշում են, որ գյուղից ընտանիքներով արտագաղթողներ չկան, վերջին տարիներին էլ այստեղ ծնունդների թիվն ավելացել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG